‘Հունաստանը հականացիստական օրենքներ է նախապատրաստում’

874

Հունաստանի կառավարությունը պատրաստվում է հակառասիստական և նեոնացիստական հռետորաբանության դեմ ուղղված, ինչպես նաև էքստրեմիստական կուսակցության ֆիանանսավորումն արգելող մի շարք օրենքներ ընդունել, փոխանցում է Euronews-ը:

Դիտորդները չեն կասկածում, որ այս միջոցառումները ուղղված են նեոնացիստական «Ոսկե արշալույս» կուսակցության դեմ, որի անդամներից մեկը կասկածվում է երաժիշտ-ակտիվիստի սպանության մեջ:

«Դեմոկրատիան չի կարող ֆինանսավորել իր հակառակորդներին: Եթե  կուսակցության շրջանակներում հանցավոր կազմակերպություն է գործում, անհրաժեշտ է կիրառել համապատասխան պատժամիջոցներ՝ երբ գործը հասնում է ֆինանսավորմանը: Սխալ կլիներ կարծել, որ  նացիստական  վարքագիծը և դրա հետևանքով առաջացած բռնությունները  տնտեսական ճգնաժամի  հետևանքն են»,- հայտարարել  է Հունաստանի փոխվարչապետը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մաքսային միությանը միանալու որոշման հիմքում պատմական փորձն է’
Հաջորդ հոդվածը‘«Коммерсантъ»-ի աշխատակիցները ազատվել են աշխատանքից՝ Պեսկովի խոսքերը հրապարակելու համար’