‘Հունաստանը որոշում է՝ ապաստան տա՞լ թուրք փախստական զինվորականներին, թե՞ ոչ’

1711

Հունաստանի իշխանություններն այսօր որոշում են կայացնելու թուրք զինվորականներին  քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:

Ութ մարդ՝ վեց օդաչու և երկու բորտինժեներ, ուղղաթիռով Թուրքիայից փախել են պետական հեղաշրջման տապալված փորձից անմիջապես հետո: Նրանք հերքում են իրենց առնչությունը խռովությանը, սակայն վախենում են, որ հայրենիք վերադառնալով՝  կձերբակալվեն և կտտանքների կենթարկվեն:

Անկարան փախստական թուրքերին հայտարարել է հայրենիքի դավաճաններ և Հունաստանից պահանջել է հանձնել նրանց:

Ավելի վաղ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի դատարանը թուրք զինվորականներին դատապարտել է երկամսյա պայմանական ազատազրկման՝ երեք տարի փորձաշրջանով՝ նրանց մեղավոր ճանաչելով սահմանն ապօրինի հատելու համար: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանը որոշում է՝ ապաստան տա՞լ թուրք փախստական զինվորականներին, թե՞ ոչ’