‘Հունաստանը պատրաստվում է քրեականացնել հայերի ու հույների ցեղասպանության ժխտումը-PanARMENIAN.Net’

1094

Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Ռասիզմի դեմ» օրինագծում ավելացվել է պոնտոսի հույների, հայերի ու Փոքր Ասիայում իրականացված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդված, փոխանցում է PanARMENIAN.Net-ը: Օրինագիծը քննարկվելու է Հունաստանի խորհրդարանի օգոստոսի 26-27-ի նիստում:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով»,- ասել է Աթանասիուն:

 

Նախորդ հոդվածը‘Համալիրը ՊՆ-ին հանձնելով «անորոշությունները թաքցնելն ավելի հեշտ կլինի». Կորյուն Գրիգորյան’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայի նախագահի կինը համբուրվել է անծանոթ տղամարդու հետ’