‘Հունաստանի առաջնությունը կվերսկսվի, սակայն առանց հանդիսականների’

776

Հունաստանի իշխանությունը թույլատրել է վերսկսել ֆուտբոլի Հունաստանի բարձրագույն դիվիզիոնի առաջնությունը, սակայն որոշել են հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի սպորտի նախարար Ստավրոս Կոնտոնիսը։

«Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս հարցին մենք մոտենում ենք ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ։ Երեխայի հետ խաղին եկած հայրը պետք է չունենա անվտանգության խնդիր»,- նախարարի խոսքը մեջբերում է ekathimerni-ն։`

Հունաստանի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները նախատեսված են մարտի 6-ից 8-ը։ Ամենամեծ լարվածությունը սպասվում է «Պանատինաիկոսի» եւ ՊԱՕԿ-ի դիմակայությունում։ 28-րդ տուրի անցկացման մասին որոշում դեռ չի ընդունվել։

Հիշեցնենք, որ Հունաստանի առաջնությունը դադարեցվել էր «Պանատինաիկոս» — «Օլիմպիակոս» հանդիպման ժամանակ գրանցված զանգվածային անկարգություններից եւ Հունաստանի Սուպերլիգայի խորհրդի նիստում երկու ակումբների նախագահների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում Հունաստանի առաջնությունն ընդհատվել է արդեն երեք անգամ։

Նախորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղի տոմսերը վաճառքում են’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք — Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները’