‘Հունաստանի խորհրդարանը հաստատեց 2013-ի խնայողական բյուջեն ‘

769

Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2013 թ. ճգնաժամային բյուջեն, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Գալիք տարվա սկզբից Հունաստանում պետական ծախսերի խոշոր կրճատումներ կանցկացվեն, ինչը, նախ և առաջ, կազդի թոշակների, պետական ծառայողների աշխատավարձերի, առողջապահության, կրթության և պաշտպանության համար արվող ծախսերի վրա:

Կառավարության հաստատած խնայողությունների ծրագիրը ԵՄ-ից և ԱՄՀ-ից դրամական օգնության հերթական մասնաբաժինն ստանալու համար Հունաստանի առջև դրված գլխավոր նախապայմաններից էր:

 Բյուջեի ծրագրի քվեարկությունն ուղեկցվել է կառավարության շենքի մոտ անցկացվող բազմամարդ բողոքի ցույցով, որի մասնակիցները ընդվզել են իրենց եկամուտի խոշոր կրճատումների դեմ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունն ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիի վարչակազմի պաշտոնյաները շտապում են հեռանալ երկրից’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՀ երկրների միջև կձևավորվի նոր միջկուսակցական պլատֆորմ’