‘Հունաստանի խորհրդարանն ընդունեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև’

1011

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև:

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող 6 կետից բաղկացած փաստաթուղթն ընդունվել է ձայների 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նա, ով կխախտի օրենքը, կենթարկվի խոշոր տուգանքների և նույնիսկ ազատազրկման:

Նշենք, որ մինչև օրինագծի ընդունումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նման բանաձևի ընդունումը կարող է հանգեցնել հույն-թուրքական հարաբերությունների վատթարացմանը: Ի պատասխան` Հունաստանի վարչապետն ընդգծել էր, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացումը չի հակասում միջազգային իրավունքին: 

Այսպիսով` Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո երրորդ պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը՝ քաղաքական ճակատամարտից առաջ. զորավար՝ առանց բանակի՞’