‘Հունաստանի ՊՆ նախկին նախարարին մեղավոր ճանաչեցին փողերի լվացման և «ատկատների» համար ‘

860

Հունաստանի պաշտպանության նախկին նախարար  Աքիս Ծոհատզոպոուլոսն Աթենքի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել փողերի լվացման համար: Նրան կասկածում էին ռուսական հրթիռների և գերմանական սուզանավերի գնումներից  «ատկատներ» ստանալու  մեջ: Բացի այդ, Ծոհատզոպոուլոսն կազմակերպել է փողերի լվացման բարդ համակարգ օգտագործելով շվեցարական բանկերի հաշիվներ և օֆշորային կազմակերպություններ: Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Ծոհատզոպուլոսի կնոջը, նախկին կնոջը և աղջկան, ինչպես նաև նրա մի շարք բիզնես-գործընկերներին:

Նշենք, որ ՊՆ նախկին նախարարը 1981-2004թթ-ին հունական կառավարությունում զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ և արդեն իսկ դատապարտված էր 8 տարվա ազատազրկման՝ գույքի և եկամուտների մասին կեղծ հայտարարագիր ներկայացնելու պատճառով: Ծոհատզոպոուլոսին այդ մեղադրանքով տուգանել էին նաև կես միլիոն եվրոյի չափով և բռնագանձել սեփականությունը

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը քննադատության է ենթարկել Արևմուտքին ‘
Հաջորդ հոդվածը’10 խորհուրդ, որոնք օգտակար կլինեն նոր աշխատավայրում’