Հունաստանի վարչապետը ներողություն է խնդրել երկաթուղային աղետի զոհերի հարազատներից

268

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել երկաթուղային աղետի զոհերի հարազատներից ու մտերիմներից։ Մարտի 1-ի գիշերը մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 57 մարդ։

«Հունաստանում 2023 թվականին․․․ նման բան չպետք է լիներ, որ հանդիպակաց ընթացող գնացքները հայտնվեին նույն ուղու վրա, և ոչ ոք դա չնկատեր»,- Facebook-ում գրել է երկրի վարչապետը։

Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Կիրակի օրը Աթենքի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք, ի հիշատակ աղետի զոհերի, հարյուրավոր սև փուչիկներ են արձակել օդ։ Ոստիկանության գնահատականով՝ կիրակի օրը Հունաստանի մայրաքաղաքում ցույցերին մասնակցել է առնվազն 12 հազար մարդ։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են աղբամանները և հրկիզվող շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ։ Ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։

Բողոքի ցույցերը շարունակվում են մարտի 2-ից։ Գործադուլ են սկսել նաև երկաթուղու աշխատակիցները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարծիք․ Աֆրիկան իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու ՄՌԸ «Վագների» օգնությամբ
Հաջորդ հոդվածըԷրիկ տեն Հագը՝ Լիվերպուլից կրած պարտության մասին