‘Հունաստանում լրագրողը ձերբակալվել է երկրի մեծահարուստների գաղտնի ցուցակը հրապարակելու համար’

957

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է լրագրող Կոստաս Վակսևանիսին, որն օրեր առաջ հրապարակել էր արտասահմանում մեծ բանկային հաշիվներ ունեցող հույն գործիչների գաղտնի ցուցակը:

Փաստաթղթում ընդգրկված է մոտ երկու հազար մարդ, որոնց մեծ մասը հայտնի գործարարներ, քաղաքական գործիչներ և աստղեր են: Ուշագրավ է, որ արտասահմանում գումարներ պահող անձանց թվին է պատկանում նաև Հունաստանի խորհրդարանի խոսնակ Եվանգելոս Մարմարակիսը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկած անձինք 2007 թվականի դրությամբ խոշոր հաշիվներ են ունեցել HSBC  բանկի շվեյցարական մասնաճյուղում:

Վակսևանիսը նշել է, որ ցուցակում ընդգրկված անձանցից ոմանց հաշվին 500 միլիոն եվրոյից  ավելի գումար է եղել: Ընդ որում՝ թվարկվածներից շատերը, որոնց թվում են նաեւ Հունաստանի ֆինանսների երկու նախկին նախարարներ, կասկածվում են հարկերից խուսափելու մեջ:

Լրագրողին ձերբակալել են ցուցակի հրապարակման հաջորդ օրը: Վակսևանիսը մեղադրվում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու համար:

Նախորդ հոդվածը‘Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին անցնելու ժամանակը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Հայաստանում նախագահական ընտրությունը միշտ դիտարկվել է որպես տրանսֆորմատիվ իրադարձություն մեր երկրի համար ‘