‘Հունաստանում հակառասիստական ցույցեր են տեղի ունենում’

783

Հունաստանում շաբաթ օրը հակառասիստական ակցիաների շարք է տեղի ունեցել ի պատասխան նեոնացիստական «Ոսկե արշալույս» կուսակցության ժողովրդականության աճի:

Նախորդ տարվա հունիսին երկրում մոլեգնող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին կուսակցությունը հաջողել է տեղեր զբաղեցնել խորհրդարանում: Կուսակցության անդամները բազմիցս մեղադրվել են աշխատանքային միգրանտների նկատմամբ բռնության կոչերի համար: Ոստիկանությունը ենթադրում է, որ նեոնացիստները մեղավոր են անցյալ շաբաթ տեղի ունեցած` մի պակիստանցու սպանության մեջ:

Ըստ վիճակագրության Եվրամիություն թափանցող ապօրինի միգրանտների ավելի քան 50 տոկոսը նախ այցելում է Հունաստան:

 

Նախորդ հոդվածը‘Սամվել Թեյմուրազյան. Բանականության ճգնաժամ կամ WTF?!’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի Բարի քաղաքը ճանաչել է Մեծ Եղեռնի փաստը’