‘Հունաստանում շարունակվում են ոստիկանության եւ անարխիստենրի միւեւ բախումները’

693

Հունվարի 15- ի առավոտյան Հունաստանի ոստիկանությանը բազմաթիվ անհաջող փորձերից հետո հաջողվել է անարխիստներից ազատել Աթենքի կենտրոնում գտնվող ճարտարապետական հուշարձաններից մեկը, հայտնում  է РИА Новости-ն:

Ոստիկանության գրեթե երկու ժամ տևողությամբ գործողությունների արդյունքում 15 մարդ է ձերբակալվել: Ներկայումս անարխիստներն ինտերնետի միջոցով համախոհներին կոչ են անում հավաքվել Աթենքի կենտրոնական ոստիկանության շենքի մոտ, որտեղ բերման են ենթարկվել անկարգությունների ժամանակ ձերբակալված անձինք:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ազատագրել էին նաև դեռ 20 տարի առաջ անարխիստական խմբավորումների շտաբի վերածված  «վիլլա Ամալիա» կոչվող շենքը, որտեղ նախկինում ապրել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գալասը:

«Վիլլա Ամալիայի» ազատումից հետո անարխիստները բռնությունների ալիք են բարձրացրել Հունաստանում՝ նախաձեռնելով 20-ից ավելի հրկիզումներ և պայթյոււններ:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայում 20-ամյա հավաքարարուհու պատճառով գնացքը բախվել է բնակելի շենքին’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի նախկին թեկնածուն հետախուզման մեջ է’