‘Հունաստանցի մերկ հեծանվորդները սատարում են FEMEN-ին’

831

Հունաստանի մերկ հեծանվորդների ընկերությունը հանդես է եկել հանրահայտ FEMEN կանանց շարժման պաշտպանությամբ, փոխանցում է gazeta.ru-ն: Հինգշաբթի հեծանվորդները մերկ ֆոտո-բողոքի ակցիա են անցկացրել՝ ի նշան համերաշխության  FEMEN-ի՝ հալածանքների ենթարկված ակտիվիստուհի Ամինա Թայլերի,  որը մահապատժի էր դատապարտվել Facebook-ում կիսամերկ լուսանկարներ տեղադրելու և հակաիսլամական գրառումներ կատարելու համար: Այդ մասին հաղորդում է FEMEN-ի պաշտոնական կայքը: «Մենք պահանջում ենք ընտրության, սեփական մարմինը տնօրինելու ազատություն տալ կանանց: Կինն իրավունք ունի ընտրել՝ շա՞տ, թե՞ քիչ հագուստ է կրում, և իր այդ ընտրությունը կատարելիս նա պետք է իրեն անվտնագ զգա, չկաշկանդվի կանանց և կնոջ մարմնի վերաբերյալ կրոնական սահմանափակումներով կամ հասարակական այլ կարծրատիպերով: Հունաստանը ձեզ հետ է: ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԻՆԱՅԻՆ»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյանը՝ Աշոտյանին. Տ. Մարգարյանի հայտարարագիրը Ն. Զոհրաբյանը չի լրացրել, միլիոններն էլ Գ. Ծառուկյանը չի նվիրաբերել’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Մեր հասարակությունը գիտակցում է այս ընտրությունների կարևորությունը’