Հունգարիայի ԱԳՆ․ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը բանակցեն

392

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է անհապաղ ուղիղ բանակցություններ սկսեն Ուկրաինայի իրավիճակի շուրջ, կարծում է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրոպական տնտեսությունը տուժում է։ Եվրոպան տառապում է։ Ահա թե ինչու Եվրոպայի համար միակ լուծումը խաղաղությունն է։ Բայց, անկասկած, նման պահվածքի դեպքում խաղաղություն չի հաստատվի։ Ի՞նչ է ցույց տալիս ԱՄՆ վարչակազմը, ինչո՞ւ»,- նշել է նախարարը The Daily Caller պարբերականին տված հարցազրույցի ընթացքում։

Ըստ նախարարի՝ «խաղաղության հասնելու համար հարկավոր է խոսել, դուք պետք է կապ պահպանեք»։ «Ահա թե ինչու մենք հուսով ենք, որ դրա վերաբերյալ ինչ-որ ամերիկա-ռուսաստանյան բանակցություններ կլինեն։ Պետք չէ մոլորությունների մեջ ընկնել, դա անհրաժեշտ է՝ խաղաղություն հաստատելու համար։ Ռուսաստանա-ամերիկյան բանակցություններ»,- նախարարի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի միջուկային ուժերի պատրաստությունը փոխելու պատճառ չկա
Հաջորդ հոդվածըԳԴՀ-ում անհնար են համարում «Հյուսիսային հոսք-2»-ի օգտագործումը