‘Հունգարիայի արտգործնախարար. «Սաֆարովի արտահանձնումը բյուրեղային մաքրություն ունի օրինականության տեսանկյունից»’

1280

“Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հայաստանի դեմ ուղղված քայլ չէր և հարկավոր չէ այն որակել, որպես ապտակ հայ ժողովրդին”.-, ասվում է Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնիի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում:

Նամակում ասվում է նաև, որ հայ սպային կացնահարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովի արտահանձնումը «բյուրեղային մաքրություն ունի օրինականության տեսանկյունից»:

Հունգարիայի արտգործնախարարը ափսոսանք է հայտնել Հայաստանի հետ ընդհատված դիվանագիտական հարաբերությունների համար` վկայակոչելով երկու ազգերի միջև ավանդական բաերկամական հարաբերությունները և «քրիստոնեական արժեքները, որոնք հազարավոր տարիներ շարունակ միավորել են երկու ազգերը»:

«Առկախված դիվանագիտական հարաբերությունները կարող են Հայաստանի համար ոչ շահավետ հետևանքներ ունենալ»,- շեշտել է Մարտոնին՝ հավելելով, որ պատրաստ է աջակցել ԵԱՀԿ-ին հայ-ադրբեջանական լարվածությունը մեղմելու հարցում:

Նամակը եզրափակելով Հունգարիայի արտգործնախարարը հավատացրել է իր հայ գործընկերոջը, որ Հունգարիան առաջվա պես հետաքրքրված է Հայաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման մեջ և կոչ է արել համատեղել ջանքերը բարեկաման հարաբերությունները վերականգնելու համար, գրում է հունգարական politics.hu  կայքը:

Նախորդ հոդվածը‘Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը’
Հաջորդ հոդվածը‘Բանակցություններ ԲԿՄԱ-ի եւ Յուրա Մովսիսյանի միջեւ’