Հունգարիայի ընդդիմությանը ֆինանսավորել են ԱՄՆ-ը և Շվեյցարիան

257

Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները ֆինանսավորվել են ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Շվեյցարիայից, և 2022 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ այնտեղից շատ ավելի գումար են ստացել, քան ենթադրվում էր նախկինում։

Նման եզրակացություն է արվում հունգարական հատուկ ծառայությունների զեկույցում, որը հրապարակվել է երկրի Պետական ժողովի ազգային անվտանգության հանձնաժողովի կայքում։

Այդ գործի հետաքննությամբ, պատգամավորների հանձնարարությամբ՝  զբաղվում է Ազգային տեղեկատվական կենտրոնը՝ Հունգարիայի հետախուզական ծառայությունը, որի ղեկավարը՝ բրիգադի գեներալ Զոլտան Անդրաշ Կովաչը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում տեղեկացրել է, թե «գործը բավական բարդ է՝ ազգային անվտանգության տեսակետից», քանի որ խոսք կարող է լինել ոչ միայն արտասահմանից ընտրարշավների ֆինանսավորումն արգելող օրենքները խախտելու մասին․ Հունգարիայի իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիտարկում է նաև այնպիսի գործողություններ, ինչպես երկրի ներքին գործերին միջամտությունը և պետական ինքնիշխանության խախտումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըMeta-ն կվերականգնի Թրամփի էջերը Facebook-ում և Instagram-ում
Հաջորդ հոդվածըՃապոնիայում չեն մեկնաբանել նախկին վարչապետի հայտարարությունը