‘Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ի քննադատությանն արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթին’

840

Մարտի 11-ին Հունգարիայի խորհրդարանը  ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի սահմանադրության փոփոխությունների փաթեթը: Հատկանշական է, որ  ԵՄ-ն, ԱՄՆ-ը և տեղական ընդդիմությունը խիստ քննադատություն են հնչեցրել փոփոխությունների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք հակասում են զսպվածության և հակակշիռների՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ուղղումները նախատեսում են մի շարք փոփոխություններ, որոնք կընդլայնեն երկրի կառավարության լիազորությունները (որոնք Հունգարիայի Սահմանադրական դատարանը նախկինում հակասահմանադրական էր որակել):
Քվեարկության ժամանակ «Ֆիդես» պահպանողական  կուսակցության կոմղից վերահսկվող հունգարական խորհրդարանի 265 պատգամավոր կողմ է արտահայտվել փոփոխություններին, 11-ը՝ դեմ, ևս 33-ը՝ ձեռնպահ:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր առաջարկել Լուչեսկուին’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը ՏՄՊՊՀ ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’