Հունգարիան առաջարկել է բանակցություններ անցկացնել Բուդապեշտում

417

Հունգարիայի իշխանություններն առաջարկել են Բուդապեշտում` Ռուսաստանի մասնակցությամբ, անցկացնել ցանկացած խաղաղ բանակցություն իրավիճակի կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն El Pais թերթին տված հարցազրույցում։

«Առաջ մենք պրագմատիկ հարաբերություններ ունեինք ՌԴ-ի հետ,- նշել է նա։- Պատերազմի սկսվելուց հետո վարչապետ Վիկտոր Օրբանը զրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ իր նախաձռնությամբ։ Վարչապետն առաջարկել էր Բուդապեշտը՝ ցանկացած խաղաղ բանակցություն անցկացնելու համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

«Մենք չենք ցանկանում, որ հունգարա-ուկրաինական սահմանը դառնա զենքի մատակարարման վայր,- ընդգծել է Սիյարտոն։- Մենք թույլ չենք տա զենքի տարանցում Հունգարիայով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակները
Հաջորդ հոդվածըՖինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ մտնելու մտադրություն ունեն