Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի կողմից հակաադրբեջանական հայտարարության ընդունումը

257

Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի կողմից ընդունվող հայտարարությունը, որում դատապարտվում էր Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։

Այդ մասին հաղորդել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» մեկնաբան Ռիկարդ Յոզվյակը X սոցիալական ցանցում։

Նա հաղորդել է, որ այդ մասին իրեն հայտնել են «իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ ԵՄ-ում»։

Արդյունքում՝ ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ իր անունից։

Սկզբնապես Բորելի հայտարարությունը` Ադրբեջանի դատապարտմամբ, պետք է դառնար ԵՄ բոլոր 27 պետությունների համատեղ փաստաթուղթը։

Նախորդ հոդվածըԲաքուն զենքը հանձնած ղարաբաղցիների համար քննարկում է համաներման հնարավորությունը
Հաջորդ հոդվածըԱռնվազն` 600 անհետ կորած