Հունգարիա․ Միայն կրակի դադարեցումը վերջ կդնի հակամարտությանը Ուկրաինայում

278

Լուծումները, որ Եվրոպան փորձում է գտնել Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու համար, չեն աշխատում։ Հակամարտությանը վերջ կարող է դնել միայն կրակի դադարեցումը, կիրակի օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Առաջին նպատակը՝ դադարեցնել մարդկանց սպանությունները, իսկ դա նշանակում է կրակի դադարեցում, և ոչինչ ավելին»,- ասել է նա։

Սիյարտոյի խոսքով՝ ԵՄ-ի պատժամիջոցները չկարողացան կասեցնել հակամարտությունը։

«Մենք արդեն պատժամիջոցների տասը փաթեթ ենք սահմանել, դա մեզ մոտեցրե՞լ է հակամարտության կարգավորմանը։ Ո՛չ։ Դա ծնկի բերե՞լ է Ռուսաստանին։ Ո՛չ։ Դա մեզ վնաս հասցրե՞լ է։ Այո։ Կարծում եմ՝ «այն լուծումները», որ մենք փորձել ենք գտնել Եվրոպայում, պարզապես չեն աշխատել, քանի որ մենք չափազանց տարվել ենք ռազմական մենթալիտետով»,- նշել է նախարարը։

Այն հարցին, թե Բուդապեշտն ինչու զենք չի ուղարկում Կիևին, Սիյարտոն պատասխանել է․ «Մենք Ուկրաինայի հարևան երկիր ենք և չենք ցանկանում, որ ավելի շատ մարդ զոհվի։ Ահա թե ինչու մենք աշխատում ենք, որ դա դադարեցվի։ Մենք զենք չենք ուղարկում, մենք շարունակում ենք հանդես գալ հանուն խաղաղության»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական․ Ուկրաինայի պարտությունից հետո ԱՄՆ-ը Զելենսկուն կլքի
Հաջորդ հոդվածըԿարծիք․ Աֆրիկան իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու ՄՌԸ «Վագների» օգնությամբ