‘Հունիսի 2-ից Սպենդիարյան փողոցը կդառնա միակողմանի’

1335

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց:

Նախորդ հոդվածը‘Marca. Կոստան է կարոտել է մադրիդյան եղանակներին ու ուտելիքին’
Հաջորդ հոդվածը‘Զավեն Բադոյանի 10 գոլերը (տեսանյութ)’