‘ Հունվարի 11-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում 8-10 աստիճանով’

820

Հայաստանում եղանակն առայժմ կպայմանավորվի հարավ-արևմտյան հզոր տեղումնաբեր զանգվածի ազդեցությամբ: Այսօր հանրապետության տարածքում տեղումները թեև կպահպանվեն, սակայն հետզհետե կթուլանան: Կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի ուժը ևկսկսի տեղաշարժվել դեպի արևելք, և օրվա վերջում ձյուն կդիտվի արդեն միայն հարավ-արևելյան հատվածում: Սպասվում է քամի` 18-20մ/վրկ ուժգնությամբ, բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին կդիտվի դժվարանցանելիություն և մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հունվարի 11-ին հանրապետության ողջ տարածքում ձյունը կդադարի, լույս 11-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում 8-10 աստիճանով:

Երևանում պարբերաբար սպասվում է ձյուն: Օրվա 2-րդ կեսին տեղումները կթուլանան, ուշ երեկոյան սպասվում է տեղումների դադար: Հավանական է մերկասառույցը, հնարավոր է քամի 7-10մ/վ արագությամբ:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում թունավորումից մահացել է մեկ և տուժել 2 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ’