‘Հունվարի 13-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.75 դրամ/դոլար’

824

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 12 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.350 մլն.դոլար (550.462 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.75 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.28 կետով ցածր է նախորդ` հունվարի 9-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408.00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 407.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 11.880 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 407.75 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի ընդդիմությունն սկսել է մայրաքաղաքի շրջափակումը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը որոշել է Վարդան Պետրոսյանի ձերբակալման գործով դատաքննությունը դռնփակ անցկացնել’