‘Հունվարի 15-ը՝ Գյումրիում (Մեծ ֆոտոշարք)’

2365

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության զոհերի հուղարկավորության օրը՝ հունվարի 15-ին լայնածավալ բողոքի ակցիաներ տեղի ունեցան նախ Շիրակի մարզային դատախազության, այնուհետեւ՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսության դիմաց:

Ցուցարարների պահանջով տեղում գտնվող գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացավ միջնորդագիր ներկայացնել ՌԴ դատախազին՝ Գյումրու սպանության գործի քննությունը ամբողջությամբ ՀՀ իշխանություններին փոխանցելու եւ մեղադրյալ Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով:

Բացի դրանից, ցուցարարների պահանջով պայմանավորվածություն ձեռք բերվեց մեղադրյալին այցելելու վերաբերյալ՝ համոզվելու համար,որ նա գտնվում է Գյումրիում:

Օրվա վերջում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ  բախումներ տեղի ունեցան, որոնց հետեւանքով վիրավորվել է 14 քաղաքացի, բերման է ենթարկվել 13 ցուցարար:

iLur.am-ը ավելի օրվա մասին ամփոփ տեղեկատվություն եւ տեսաշար կներկայացնի վաղը:  

Նախորդ հոդվածը‘Բախումներ Գյումրիում, բերման ենթարկվածներ Ազատության հրապարակում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսանիայի գավաթի համար պայքարից (տեսանյութ)’