‘Հունվարի 26-ին ծնվել է ռադիոֆիզիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը’

1629

Հայտնի ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը ծնվել է 1924թ.-ի հունվարի 26-ին՝ Արմավիրում։ Ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (1951)։ Տեխնիկական գիտություների դոկտորի կոչում է ստացել 1975 թ.–ին, պրոֆեսորի կոչում՝ 1978–ին, ակադեմիկոսի՝ 1996–ին։ Նա իր Հետազոտություններն իրականարել է կիրառական ինֆորմատիկայի տեսության, լազերային տեխնիկայի, դետեկտումի, մոդաների սելեկցիայի եւ մթնոլորտային լազերային կապի բնագավառներում, եղել է «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի հիմնադիրն և ղեկավարը (1991 — 2005)։

Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, «Гетеродинный прием и его применение, Итоги науки. Радиотехника, т.33» (М.,1984), «Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաներ» (Եր., 1987), “Оптические системы передачи информации по атмосферному каналу” (М.,1985) մենագրությունների և «Ռադիոտեխնիկայի պրակտիկում» (Եր., 1965) դասագրքի, համահեղինակ` «Ձեռնարկ ռադիոսովորողների համար» (Եր., 1961) գրքի: Ռ.Ղազարյանը մեծ վաստակ ունի մայրենի լեզվով ֆիզիկայի և հատկապես ռադիոֆիզիկայի տերմինաշինության գործում: Հրատարակել է նաև «Հաշվետու եմ…» (Եր., 2003) հուշագրությունը:

Գիտական գործունեությունից զատ նա հայտնի է նաև որպես հասարակական և քաղաքական գործիչ. Ռաֆայել Ղազարյանը «Ղարաբաղ» կոմիտեի ամենատարեց անդամն էր` 1988 թվականին նա 64 տարեկան էր: Լինելով Հայրենական պատերազմի վետերան՝ նա ուներ բազմաթիվ շքանշաններ եւ մեդալներ:

Ռաֆայել Ղազարյանը մահացել է 2007 թվականին: 

Նախորդ հոդվածը‘Կիեւում ընդդիմությանը հաջողվել է ապաշրջափակել գրավված նախարարության շենքերը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. այսօր կընտրեն ԵԽԽՎ նոր նախագահին’