‘Հունվարի 9-ը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է’

5540

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ, ստորեւ զետեղում ենք մի փոքրիկ ծաղկաքաղ՝ տարբեր ժամանակներում ու տարբեր մարդկանց կողմից նրան բնութագրող ու գնահատող խոսքերից։

ՋՈ­ԶԵՖ ԼԻ­ԲԵՐ­ՄԱՆ (ԱՄՆ Սե­նա­տի ան­դամ). «Ո­գեշն­չե­լով Կենտ­րո­նա­կան Եվ­րո­պա­յի ժո­ղո­վուրդ­նե­րին, հա­յերն ի­րենց հեր­թին  քա­ջա­լեր­վե­ցին Բեռ­լի­նի պա­տի փլուզ­մամբ: 1990 թվա­կա­նի­օգոստո­սին Հա­յաս­տա­նի՝ ժո­ղովր­դա­վա­րա­կան հի­մունք­նե­րով ընտր­ված խորհր­դա­րա­նն ըն­դու­նեց երկ­րի ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը, 1991-ի սեպ­տեմ­բե­րին հան­րա­պե­տութ­յան ընտ­րող­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը կողմ քվեար­կեց ան­կա­խութ­յա­նը, իսկ հոկ­տեմ­բե­րի 16-ին քվե­նե­րի 83 տո­կո­սով նա­խա­գահ ընտր­վեց Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յա­նը: ԵԱՀԽ դի­տորդ­նե­րը ող­ջու­նե­ցին այդ ընտ­րութ­յուն­նե­րը:

Նա­խա­գահ Տեր-Պետ­րոս­յանն ար­ժա­նի է ոչ միայն մեր հիաց­մուն­քին, այլեւ մեր օ­ժան­դա­կութ­յա­նը… հաշ­վի առ­նե­լով ժո­ղովր­դա­վա­րութ­յան եւ ինք­նիշ­խա­նութ­յան նկատ­մամբ մեր հա­վա­տը, հայ ժո­ղովր­դի՝ ան­կախ լի­նե­լու բա­ցա­հայտ ցան­կութ­յու­նը, ինչ­պես նաեւ Նա­խա­գահ Տեր-Պետ­րոս­յա­նի պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ ես, սե­նա­տոր­ներ Փրես­լը­րի եւ Սայ­մը­նի հետ միա­սին, այ­սօր Սե­նա­տի կար­ծիքն ար­տա­հայ­տող մի բա­նաձեւ եմ ներ­կա­յաց­նում, ո­րի հա­մա­ձայն՝ ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է հա­մա­պա­տաս­խան դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­չում ա­պա­հո­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հա­մար եւ օ­ժան­դա­կի նրա՝ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յու­նե­րին, այդ թվում՝ ՄԱԿ-ին եւ ԵԱՀԽ-ին, ան­դա­մակ­ցե­լու հայ­տե­րին» (1991 թ.):

ՎԱԶԳԵՆ Ա (Ամենայն Հայոց կաթողիկոս). «…Յարգարժան Տիար Նախագահ, ճշմարիտ է, որ մենք բոլորս ցնծու­թեամբ տօնախմբում ենք Ձերդ Գերազանցութեան գահակալումը, սա­կայն միաժամանակ գիտենք, որ երդման այս արարողութիւնը հանդի­սանում է նաեւ զոհաբերումի մի արարողութիւն։ Զի գիտակցում ենք, թէ այս ժամից սկսեալ, ինչպիսի ծանրածանր պատասխանատուութիւն էք ստանձնում բոլորիս ծանօթ եւ բոլորիս մտահոգող մերօրեայ տագնա­պալի պայմաններում։ Այո՛, մենք Ձեզ զոհաբերում ենք Հայրենիքի պա­տարագի սեղանի առաջ։

Մենք տարակոյս չունենք, որ Դուք աւելի ստուգութեամբ, քան մենք, Ձեր հոգու աչքերով տեսնում եւ ապրում էք Գողգոթայի Ձեր ճանապար­հը, պատրաստ դիմագրաւելու ամէն վտանգ, ամէն տառապանք, սրբա­զան մի պարտականութիւն կատարելու ազնիւ տեսիլքով։

Մենք քրիստոնեայ ենք եւ հաւատում ենք, որ զոհաբերումով միայն կարելի է հասնել յաղթութեան։

Յանուն Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու աղօթում ենք, որ Ձեր առաքելութեան ճանապարհը պսակուի յաղթութեամբ։

Ձեզ՝ Մեր յարգանքը, Մեր զօրակցումը, Մեր օրհնութիւնը։ «Գիշերն մերժեցաւ եւ տիւն մերձեցաւ. ի բաց արասցուք այսուհետեւ զգործսն խաւարի, եւ զգեցցուք զզէնն լուսոյ»։ (Հռոմ. ԺԳ. 12) Ամէն» (1991 թ.)։

 

ԳԱՐԵԳԻՆ Ա (Ամենայն Հայոց կաթողիկոս). «Ես քաջ գի­տակ­ցում եմ, թե ինչ­պի­սի դժվա­րին պար­տա­կա­նութ­յուն է դրված մեր Նա­խա­գա­հի վրա՝ մեր պատ­մութ­յան մի այն­պի­սի վճռո­րոշ ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ հայ ժո­ղո­վուր­դը բա­զում զրկանք­ներ ու զա­նա­զան ան­տա­նե­լի դժվա­րութ­յուն­ներ է դի­մագ­րա­վում: Սա մեր երկ­րի, մեր ազ­գի, մեր Ե­կե­ղե­ցու հան­դեպ մեր սի­րո քննութ­յան ժամն է: Հի­րա­վի մի մար­տահ­րա­վեր, ո­րի դի­մա­կա­յու­մը մե­ծա­գույն պա­տաս­խա­նատ­վութ­յուն եւ պարտ­քի զգա­ցում է պա­հան­ջում: Մեր Նա­խա­գահն, ա­հա, քա­ջութ­յամբ, ո­գու տո­կու­նութ­յամբ եւ ան­սահ­ման նվի­րու­մով օժտ­ված այդ մարդն է» (1995  թ.)։

 

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ակադեմիկոս). «Հինգ տա­րի է, ինչ Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յա­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ է, ա­ռա­ջին նա­խա­գա­հը, եւ թվում է, թե ամ­բողջ կյան­քում նա­խա­պատ­րաստ­վել է այս գոր­ծին: Գաղտ­նիքն, ան­շուշտ, նրա հո­գե­կան կերտ­ված­քի, բնա­վո­րութ­յան մեջ է: Կա­րող եմ ա­սել, որ դրանց եր­կու կող­մը գրե­թե ա­նակն­կալ էին՝ չէի դի­տել մեր շփում­նե­րի ժա­մա­նակ: Երեւի թաքն­ված էին՝ գիտ­նա­կա­նի հա­մար ա­ռաջ­նա­հերթ նշա­նա­կութ­յուն չու­նե­նա­լու պատ­ճա­ռով: Դրան­ցից մե­կը հաս­տա­տա­կա­մութ­յունն է, մյու­սը՝ վճռա­կա­նութ­յու­նը, դժվա­րին, ճգնա­ժա­մա­յին պա­հե­րին, ա­րագ, կտրուկ եւ ոչ ստան­դարտ քայ­լեր ա­նե­լու ու­նա­կութ­յու­նը: Սա­կայն, բնա­վո­րութ­յու­նից զատ, գաղտ­նի­քը նաեւ այլ, նույն­քան էա­կան բա­ցատ­րութ­յուն ու­նի: Խնդիրն այն է, որ Տեր-Պետ­րոս­յա­նը ո­րոշ ի­մաս­տով, իս­կա­պես, շա­րու­նա­կում է նա­խոր­դած շրջա­նի իր զբաղ­մուն­քը՝ գի­տա­կան աշ­խա­տան­քը: Նա ղե­կա­վա­րում է եր­կի­րը, ել­նե­լով, կա­մա թե ա­կա­մա, կամ եր­կուսն էլ միա­սին, գիտ­նա­կա­նի իր պատ­րաս­տութ­յու­նից» (1996 թ.):

 

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Հստակ պիտի ընդգծեմ միջազգային հանրության բարձր կարծիքը Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, պատահա­կան չէ, որ նա առաջատար երկրների ղեկավարների հարգանքն ու բա­րեկամությունն է վայելում։ Այնպիսի երկրների, որոնք սովորաբար այն­քան էլ հակված չեն, մեղմ ասած, լուրջ ուշադրություն դարձնելու փոքր երկրների խնդիրներին։ Դրանցից է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրա­կը, որը խոստացել է այցելել Հայաստան։

Ասածիս վառ ապացույցն է վերջերս մեր կողմից կազմակերպված Ֆրանսիայի սենատի նախագահ Ռընե Սոնորիի այցը Հայաստան, որը, ինչպես հայտնի է, երկրի երկրորդ դեմքն է։

Ինչպես արդեն ասացի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկը շատ բարձր է աշխարհում։ Մասնավորապես, հսկայական է արտասահմանյան օգնության ստացման գործում նրա հեղինակության դերը» (1996 թ.)։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ պաշտպանության նախարար). «Մեր բա­նա­կի մա­սին ան­գամ փոքր-ինչ կաս­կած ու­նե­ցող­նե­րը կա­րող են ներ­կա լի­նել. բո­լո­րիդ սի­րով հրա­վի­րում եմ սեպ­տեմ­բե­րի 21-ին, ժա­մը 11-ին այս հրա­պա­րա­կում տ­եղի ու­նե­նա­լիք ան­կա­խութ­յան հնգամ­յա­կի շքեր­թին, եւ դա է հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի՝ բա­նա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մն ըստ իս, սա­կայն ես ու­զում եմ խո­սել մե­դա­լի հա­կա­ռակ, չերեւա­ցող ե­րե­սի մա­սին: Ա­մե­նաա­ռա­ջին, ա­մե­նա­մեծ հաղ­թա­նա­կը, որ մենք ու­նե­ցանք, դա մեր հո­գե­բա­նութ­յան փո­փո­խութ­յունն էր, ո­րը քա­ղա­քա­կան ե­րի­տա­սարդ գոր­ծիչ­նե­րի այս թի­մը, հատ­կա­պես Լեւոն Տեր-Պետ­րոս­յա­նը, կա­րո­ղա­ցավ կա­տա­րել: Մենք լո­պազ-սնա­պարծ, մե­ծա­խոս քա­ղա­քա­կա­նութ­յու­նից կա­րո­ղա­ցանք դառ­նալ ի­րա­տես, քայլ առ քայլ մեր խնդիր­նե­րը ի­րա­կա­նաց­նող ազգ: Մեր նա­խա­գա­հը եր­բեք հրա­պա­րա­կավ չխո­սե­լով Հայ դա­տի մա­սին, քայլ առ քայլ լու­ծում է Հայ դա­տի բո­լոր խնդիր­նե­րը: Եվ Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յա­նի օ­րոք, այ­սօր եւ վա­ղը հայ ազ­գը եր­բեք այլեւս ­կո­տո­րած չի տես­նի: Հայ դա­տի ա­մե­նա­մեծ ջա­տա­գով­նե­րը կորց­րե­ցին հայ­րե­նի­քի կե­սը, հե­տո եր­գե­ցին թե. «Մա­սի­սին բան պա­տա­հի՝ ազ­գո­վի դառ­նանք ֆի­դա­յի» (թե Մա­սի­սին է՛լ­ ինչ էր պա­տա­հե­լու՝ չեմ հաս­կա­նում, ինչ որ պա­տա­հե­լու էր՝ պա­տա­հել էր): Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յա­նի օ­րոք այլեւս ն­ման եր­գեր չեն երգ­վի, Լ­եւոն Տեր-Պետ­րոս­յա­նի հետ միա­սին մենք քայլ առ քայլ մեր ռազ­մա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րը կհասց­նենք վերջ­նա­կան հաղ­թա­նակ­նե­րի» (1996թ.):

 

ԻՎ ԺԵԳՈՒԶՈ (Սորբոնի համալսարանի ռեկտոր).  Եվ չնայած բոլոր երիտասարդ ժողովրդավարություններին բնորոշ դժվարություններին, որոնք Հայաստանում ավելի ցայտուն կերպով դրսեւորվեցին, քան հարեւան երկրներում, փաստ է, որ Դուք ստանձնեցիք ժողովրդավարության պարունակած ռիսկերը, եւ ամենախիստ դիտորդներն իսկ ընդունում են այն հսկայածավալ աշխատանքը, որ Դուք կատարել եք իրավական պետության ստեղծման ճանապարհին:

Վերջապես, մենք ցանկացել ենք, ի դեմս Ձեզ՝ ողջունել նաեւ խաղաղության մարդուն, բանակցությունների եւ միջազգային հանրության սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված նոր աշխարհակարգի շինարարներից մեկին: Նախագահ լինելով վտանգներով շրջապատված եւ ողբերգական հիշողությունների ժառանգորդը հանդիսացող հանրապետության, Դուք, քաղաքական գործչին պատմության խոր իմացության շնորհիվ տրված պատեհությամբ, ընդունել եք, որ Ձեր երկրի ապագան կարող է կերտվել հարեւանների հետ խաղաղ տնտեսական հարաբերությունների հաստատման եւ հաշտության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում, միջազգային միջնորդությանը դիմելով» (1997 թ.):

ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆ (ՌԴ նախագահ). «Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում անձնական մեծ ներդրում ունեցող հեղինակավոր պետական գործչի։ Վստահ եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ սերտ բարեկամական կապերի հետագա զարգացումը էական ազդեցություն կունենա Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ Ձեզ, թանկագին Լեւոն Հակոբի, քաջառողջություն, անձնական երջանկություն եւ բարեկեցություն։ Հարգանքով՝ Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահ Բ. Ելցին» (1998 թ.)։

 

ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆ (ԱՄՆ նախագահ). Ձեր պաշ­տո­նա­թո­ղութ­յան կա­պակ­ցութ­յամբ ու­զում եմ փո­խան­ցել Ձեր նկատ­մամբ տա­ծած իմ մեծ հար­գան­քը եւ իմ գնա­հա­տանքն ար­տա­հայ­տել Ձեր այն դե­րի, ո­րը Դուք խա­ղա­ցիք որ­պես Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գահ: Դուք եւ ես սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցե­ցինք հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­րապնդ­ման եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման բնա­գա­վա­ռում: Մինչ նո­րան­կախ Հա­յաս­տա­նը դի­մագ­րա­վում էր ան­հա­մար մար­տահ­րա­վեր­ներ, Դուք ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում ու­նե­ցաք Հա­յաս­տա­նի՝ որ­պես ան­կախ, ինք­նիշ­խան պե­տութ­յան կա­յաց­ման գոր­ծում: Դուք հիշ­վե­լու եք Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան վե­րա­փոխ­ման եւ բո­լոր հա­յե­րի կյան­քի բա­րե­լավ­ման խնդրում ներդ­րած մնա­յուն ա­վան­դի հա­մար: Ես հատ­կա­պես գնա­հա­տում եմ Ձեր խի­զախ ա­ռաջ­նոր­դութ­յու­նը՝ վերջ­նա­կան խա­ղա­ղութ­յան հաս­տատ­ման ուղ­ղութ­յամբ կա­տա­րած աշ­խա­տան­քի հա­մար, ո­րը կեն­սա­կան կարեւո­րութ­յուն ու­նի Հա­յաս­տա­նի եւ ողջ Կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի հա­մար» (1998 թ.):

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սեւակ Արամազդ. Առիւծը’