‘Հունվար-սեպտեմբերին գնաճի ցուցանիշներով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել նախկին ԽՍՀՄ երկրների թվում’

801

Հունվար-սեպտեմբեր ամիսների գնաճի ցուցանիշներով Հայաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել նախկին ԽՍՀՄ երկրների թվում: Այդ մասին վկայում են ազգային վիճակագրական մարմինների տվյալների «ԲելաՊԱՆ» անցկացրած վերլուծության արդյունքները: Աղբյուրի համաձայն, ըստ գնաճի առաջատարը Բելառուսն է, որտեղ 2013 թվականի ինն ամիսներին գներն ավելացել են 10 տոկոսով: Հետո գալիս են Ռուսաստանը` 4,7 տոկոս, Ղազախստանը`3,3 տոկոս, Հայաստանը` 3,2 տոկոս: Տաջիկստանը, Էստոնիան` 2,8-ական տոկոս, Մոլդովան` 2,3 տոկոս, Ղրղըզստանը`1,6 տոկոս, Լիտվան` 0,8 տոկոս և Ադրբեջանը` 0,3 տոկոս:

 

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը սպառնում է Ադրբեջանին ‘
Հաջորդ հոդվածը‘«Տեխնոման» ՍՊԸ-ն ոստիկանական ուժերի հետ գրոհել է Լիճք համայնքը’