«Հոֆենհայմը» հեռացրեց գլխավոր մարզիչին

2371

Գերմանական «Հոֆենհայմը» դադարեցրել է համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

40-ամյա գերմանացի մասնագետը «Հոֆենհայմը» գլխավորել էր 2020 թվականին։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 81 հանդիպում, տարել 32 հաղթանակ, 19 հանդիպում ավարտել ոչ ոքի, կրել 30 պարտություն։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Հոֆենհայմը» 46 միավորով գրավել է 9-րդ տեղը։

Նախորդ հոդվածըՌետրո․ Լևոն Տեր-Պետրոսյան․ Արցախի խնդրի ավելի լավ լուծում, քան սեղանին դրվածն է, այսուհետև չի լինելու
Հաջորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցիների դեմ