‘Հռոմը և պապական Վատիկանը նախապատրաստվում են Բենեդիկտոս XVI-ի հրաժեշտի արարողությանը’

781

Կիրակնօրյա «Անգելուս» աղոթքը, որը Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կարդաց իր աշխատասենյակի՝  Սուրբ Պետրոսի հրապարակի վրա բացվող պատուհանից, փետրվարի 24-ին անցկացվելիք՝ Յոզեֆ Ռատցինգերի և հավատացյալների հրաժեշտի նույնօրինակ արարողության յուրահատուկ փորձն էր: Եթե աղոթքի ժամանակ հասարակական կարգը պահպանում էր անվտանգության 200 գործակալ, ապա ըստ Վատիկանի վարչակազմի՝ մեկ շաբաթ անց այդ գործառույթը կիրականացնի ավելի քան հազար հոգի: Սպասվում է ոչ միայն մի շարք արտասահմանյան երկրների առաջնորդների և Իտալիայի ղեկավարության, Սուրբ գահում հավատարմագրված դեսպանների ու դիվանագետների, բարձրագույն հոգևորականության, այլև տարբեր երկրներից տասնյակ հազարավոր ուխտավորների մասնակցությունը: Այս շաբաթվա սկզբին  տեղի կունենա հակաահաբեկչական ծառայությունների, ոստիկանության, կարաբիներների, պապի ժանդարմերիայի, շվեյցարական գվարդիայի հատուկ խորհրդակցությունը՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումների պլան  նախապատրաստելու նպատակով: Կտեղադրվեն նոր մետաղորսիչներ և տեսախցիկներ, դիպուկահարներ կլինեն շրջակա շենքերի տանիքներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հեղափոխության տարեդարձի առթիվ լիբիացիներին միասնության կոչեր են արվում’
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը դադարեցնում է հացադուլը’