‘ Հռոմի մրցաշար. Նադալը քառորդ եզրափակչում է’

1610

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչ` 1/8 եզրափակչում հաղթելով կանադացի Դենիս Շապովալովին:

Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե և ավարտվել 6:4, 6:1 հաշվով: Աշխարհի երկրորդ ռակետը չորս բրեյք փոինթ է իրացրել, երկու էյս և մեկ անգամ էլ սխալվել է մատուցման ժամանակ:

Դիմակայությունում հաշիվը հավասարվել է` 1:1:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նադալը կպայքարի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ:

Նախորդ հոդվածը‘ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Տեր-Գուլանյան. Նա փայլուն քաղաքապետ է, 6 երեխա ունի’