‘Հռոմի պապը՝ սուպեր-հերոսի կերպարով’

1329

Սուպեր-հերոսի կերպարով Հռոմի պապի գրաֆիտին հայտնվել է Հռոմի շենքերից մեկի պատին, հաղորդում է The Huffington Post-ը:

Վատիկանի հաղորդակցության բաժինը Twitter-ի իր պաշտոնական կայքում արդեն տեղադրել է գրաֆիտիի լուսանկարը, որում «սուպեր- պապը» պատկերված է սպիտակ թիկնոցով թռիչքի պահին, աջ բռունցքն առաջ պարզած և ձախ ձեռքին պայուսակ՝ իսպաներեն «Նշանակություններ» մակագրությամբ, փոխանցումէ ria.ru-ն:

Հռոմի պապի գրաֆիտին հայտնվել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակի մերձակա՝ Բորգո Պիո շրջանում գտնվող փոքրիկ մի փողոցի շինության պատին: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպացի փորձագետ. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն առայժմ ընդամենը մտադրություն է’
Հաջորդ հոդվածը‘Արցախում նոր գյուղ կստեղծվի’