‘Հռոմի պապը ելույթ է ունեցել ներգաղթյալների առջև’

1099

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է Վատիկան Սուրբ Պետրոսի հրապարակում փախստականների օրվա առիթով հավաքված մի քանի հազար ներգաղթյալների:

Պոնտիֆիկոսն ասել է, որ ներգաղթյալները պատմության, մշակույթի և այլ արժեքների կրող են, և կոչ է արել նրանց չհուսահատվել: Հռոմի պապի ելույթի ժամանակ ներգաղթյալները ծածանել են այն երկրների դրոշները, որտեղից եկել են:

Ֆրացիսկոս պապը բազմիցս դիմել է եվրոպական երկրների ղեկավարներին՝ կոչ անելով ավելի հյուրընկալ լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր փախչում են պատերազմներից և աղքատությունից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենն այսօր վերջնական հրաժարական ներկայացրեց’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն’