‘Հռոմի պապը իր ծանոթ կույսերին շնորհավորել է անձնական զանգով’

999

Իսպանիայի հարավում գտնվող կարմելիտյան վանքի կույսերը պատմել են այն մասին, թե ինչպես են զարմացել, երբ Ամանորի նախաշեմին հեռախոսի ինքնապատասխանիչի վրա լսել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձայնը:

«Ինչով են զբաղված կույսերը, որ հեռախոսը չեն վերցնում, — քմծիծաղով հարցրել է պոնտիֆիկոսը, — սա Ֆրացիսկոս պապն է, ես ուղղակի ուզում էին իմ ողջույնները փոխանցել Ամանորի առիթով»:

BBC-ի ռուսական ծառայությունը փոխանցում է, որ Ֆրանցիսկոս պապը ժամանակին Բուենոս-Այրեսի եպիսկոպոսն էր եւ անձամբ ճանաչում է Կորդովայի մոտ գտնվող կարմելիտուհիներին, քանի որ նրանք էլ ծագումով Արգենտինայից են:

Կույսերը զանգի պահին աղոթքի էին. հաղորդագրությունը լսելուց հետո նրանք փորձել են կապվել պապի հետ իրենց եպիսկոպոսի միջոցով: Սակայն Ֆրանցիսկոսն ինքն է նրանց զանգել նույն օրը երեկոյան:

Ֆրանցիսկոս պապը, որը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն է Լատինական Ամերիկայից եւ առաջին ճիզվիտ վանականը, որը պապ է դարձել:    

Նախորդ հոդվածը‘Օդեսայում պատվանդանից վայր են նետել Լենինի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Դելիի նոր քաղաքապետը հրաժարվել է տեղափոխվել նոր շքեղ կացարան’