‘Հռոմի պապը կանխատեսել է իր մահվան ժամկետը’

1365

Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է իր մահվան թեմային: «Ֆրանս-Պրես» գործակալության փոխանցմամբ, Հարավային Կորեայից Վատիկան ուղեւորվող օդանավում լրագրողները պապին հարց են ուղղել նրա ժողորդականության մասին:

«Ես դա ընկալում եմ որպես Աստծո ժողովրդի մեծահոգության դրսեւորում: Ես ջանում եմ մտածել իմ մեղքերի մասին, որպեսզի հպարտությամբ չլցվեմ: Որովհետեւ ես գիտեմ, որ դա երկար չի տեւելու: Եվս երկու կամ երեք տարի, եւ ես Երկնային Հոր տուն կգնամ», — ասել է 77-ամյա Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթողիկե եկեղեցու առաջնորդը նաեւ նշել է, որ կարող է լքել պապական աթոռը, եթե զգա, որ այլեւս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները (նրա նախորդ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվեց գահից 2013-ի փետրվարին` առողջական խնդիրների պատճառաբանությամբ): Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ «որոշ խնդիրներ ունի նյարդերի հետ կապված»: Պոնտիֆիկոսի խոսքով, նա վերջին անգամ իր հայրենի Արգենտինայից դուրս արձակուրդի է մեկնել 1975 թվականին: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ խմբակցությունները սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրող օրինագիծ կմշակեն-«Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում աշակերտը հրաձգության դասին սպանել է մարզչին (տեսանյութ)’