‘Հռոմի պապը կասկածում է, թե արդյո՞ք Թրամփը քրիստոնյա է’

1224

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ արեց պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով, Հռոմի պապն սկսել է կասկածել, թե արդյո՞ք նա քրիստոնեական գաղափարախոսություն է դավանում: Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ նա, ով մտածում է միայն պատեր շարելու, այլ ոչ թե կամուրջներ կառուցելու մասին, չի կարող քրիստոնյա լինել:

Հռոմի պապը Թրամփի մասին խոսել է Մեքսիկայում իր վեցօրյա այցի ընթացքում: Նա հրաժարվել է իր կարծիքը հայտնել այն մասին, թե արդյո՞ք ամերիկացիները պետք է քվեարկեն Թրամփի օգտին, որն այս պահին Հանրապետական կուսակցության թեկնածուների մեջ առաջատարն է: «Միայն կարող եմ ասել, որ այդ մարդը քրիստոնյա չէ, եթե նման բան է ասել: Պետք է ստուգել՝ նա իրո՞ք այդպես է ասել, իսկ առայժմ ես այդ կասկածները կմեկնաբանեմ նրա օգտին»,- ասել է պապը:

Նյույորքցի գործարար, միլիարդատեր Դոնալդ Թրամփն իր հերթին պոնտիֆիկոսի խոսքերն ամոթալի է համարել և հայտարարել է, որ հպարտ է քրիստոնյա լինել: Թրամփը համոզված է, որ Մեքսիկայից ԱՄՆ են ժամանում, ինչպես ինքն է արտահայտվել՝ «հանցագործներ ու ավազակներ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր. Ռեգբին՝ ծայրահեղությունների խաղ’