Հռոմի պապը կմասնակցի կաթոլիկ երիտասարդների Համաշխարհային օրվա միջոցառումներին

309

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Լիսաբոն՝ մասնակցելու երիտասարդության Համաշխարհային օրվա միջոցառումներին՝ երիտասարդ հավատացյալների, հիմնականում՝ կաթոլիկների՝ մի քանի օր տևող փառատոնին։ 86-ամյա վեհափառի այս՝ 42-րդ արտասահմանյան այցը կտևի չորս օր, դրանում ներառված է այցելություն նաև Ֆաթիմա քաղաքում Մարիամ Աստվածածնի կաթոլիկ սրբատեղի։

Երիտասարդության համաշխարհային օրը սահմանել է Հովհաննես Պողոս Երկրորդ պապը 1986 թ․։ Դրանից հետո այն անցկացվում է երկու-երեք տարին մեկ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մասնակցությամբ։

Պորտուգալիայի մայրաքաղաքում սպասվում է միջոցառման մինչև մեկ միլիոն մասնակից, թեպետ պաշտոնապես գրանցվել է մոտավորապես 330 հազար մարդ։ Ավանդաբար՝ հավաքին ժամանում են խմբեր տարբեր երկրներից։ Այս տարի, սովորականի պես, սպասվում են խմբեր նաև Ռուսաստանից և Ուկրաինայից։ Նրանց միջև առանձին հանդիպումներ նախապես ծրագրված չեն, սակայն չեն բացառվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփի մամուլի ծառայությունը ԱՄՆ-ը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
Հաջորդ հոդվածըԱրցախի ուրացումը. Հարութ Ուլոյան