Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

319

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը։

«Ինձ մեծ ցավ են պատճառել վերջին բախումների մասին լուրերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերի հարազատներին և կողմերին կոչ եմ անում հարգել կրակի դադարեցման ռեժիմը։ ․․․ Խաղաղությունը հնարավոր է, երբ զենքը վայր են դնում և երկխոսում են,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։- Շարունակում ենք աղոթել տառապող ուկրաինացի ժողովրդի  և պատերազմի հետևանքով  արյունով ծածկված ցանկացած երկրում խաղաղության համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռեալը» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌաիսի․ Իրանը ուզում է հաստատուն կերպով վերականգնել արդարացի միջուկային գործարքը