‘Հռոմի պապը համացանցն անվանել է աստվածային պարգև’

1101

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինտերնետը աստվածային պարգև է, որն օգնում է հեշտացնելու երկխոսությունը մարդկանց միջև, թեպետ երբեմն նաև խոչընդոտներ է ստեղծում կենդանի շփման առումով, հաղորդել է Associated Press-ը:

«Դա իսկապես անհրաժեշտ բան է, աստվածային պարգև: Այնուհանդերձ՝ անընդհատ ցանցում լինելը կարող է մեկուսացնել մեզ մտերիմ մարդկանցից: Թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում կենդանի շփումը կարծես ցավը թեթևացնող բալզամ և հոգին զվաթացնող լավ գինի լինի»,- ասել է Հռոմի պապը:

Պոնտիֆիկը նաև կարծում է, որ ինտերնետը հնարավորություն է տալիս հանդիպել տարբեր մշակույթների պատկանող մարդկանց և ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բերկուտցիները» մերկացնում եւ ծաղրում են ցուցարարներին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստան. Խմբակային բռնաբարություն՝ գյուղի ավագանու հրամանով’