‘Հռոմի պապը նամակ է գրել Պուտինին’

1049

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սանկտ-Պետերբուրգում G20 գագաթնաժողովի մեկնարկից առաջ բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Պապի ուղերձի տեքստը մեջբերել է «Վատիկանի ռադիոն»:

«G20 ղեկավարները չեն կարող անտարբեր մնալ այն դրամատիկ իրավիճակի հանդեպ, որում արդեն բավական երկար ժամանակ է՝  գտնվում է սիրիացի ժողովուրդը, և որը հետագա տառապանքների սպառնալիք է պարունակում հակամարտությունների մեջ կեղեքվող և խաղաղության կարիք զգացող տարածաշրջանի նկատմամբ»,- դիմում է պապը Պուտինին՝ որպես պետերբուրգյան գագաթնաժողովի տանտիրոջ: Նա կոչ է անում G20-ի մասնակից երկրների ղեկավարներին՝ հաղթահարել սեփական տարաձայնությունները, դադարեցնել ռազմական միջամտության վերաբերյալ քննարկումները և փորձել գտնել սիրիական հակամարտության լուծման խաղաղ տարբերակ: «Բոլոր երկրների կառավարությունները բարոյապես պարտավոր են անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության արդյունքում տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից անդին»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:

Ուղերձի վերջում պապը նշել է, որ կաղոթի այդ ուղղությամբ G20-ի արգասաբեր աշխատանքի համար, և օրհնել է Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԱԽ նիստ էր հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Ֆոտոշարք ՀՀԿ շենքի մոտից’