‘Հռոմի պապը ներում է շնորհել իր նախկին սենեկապետին ‘

800

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը ներում է շնորհել իր նախկին սենեկապետ Պաոլո Գաբրիելեին, որը մեկուկես տարվա ազատազրկման էր դատապարվել գաղտնի փաստաթղթեր գողանալու համար:

Պոնտիֆիկոսը նրան այցելել է Վատիկանի բանտում եւ անձամբ հաղորդել, որ բավարարել է ներում շնորհելու նրա խնդրանքը:

Դատարանում Գաբրիելեն խոստովանել էր, որ մի քանի տարի շարունակ պապական գրասենյակից գաղտնի փաստաթղթեր է հանել եւ բացի դրանից, դրանք տրամադրել է լրագրողներին:

Նախկին սենեկապետը իր արարքը բացատրել է «ոչ թե չար խորհրդով», այլ այն բանով, որ ցանկանում էր «բացահայտել կաթոլիկ եկեղեցու սրտում բույն դրած կոռուպցիան»: 

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ը՝ «Մարտի 1-ով» ընդդիմությանը «քննադատելիս». Հաստատ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հրանտ Տէր-Աբրահամեան. Լեւոնի լավագույն ելույթն էր ‘