Հռոմի պապը պատրաստ է մեկնելու Ռուսաստան

296

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը քննարկելու նպատակով։

«Պատերազմի քսաներորդ օրը ես կարդինալ Պիետրո Պարոլինին խնդրել եմ փոխանցել Պուտինին, որ պատրաստ եմ մեկնելու Մոսկվա»,- ասել է վեհափառը երեքշաբթի  Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մենք առայժմ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը հիմա չի ցանկանում և չի անցկացնի այդ հանդիպումը»,- հավելել է նա։

Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «առայժմ Կիև չի մեկնի»։ «Ես ուղարկել եմ կարդինալ Մայքլ Չեռնիին և կարդինալ Կոնրադ Կրաևսկուն, որոնք այնտեղ են մեկնել չորրորդ անգամ։ Բայց զգում եմ, որ իմ մեկնելը պետք չէ։ Նախ ես պետք է գնամ Մոսկվա, նախ պետք է հանդիպեմ Պուտինի հետ»,- կարծում է Հռոմի պապը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակում՝ առանց փոփոխության
Հաջորդ հոդվածըՖավորիտը հետաձգել է մի շարք միջոցառումներ