Հռոմի պապը վերադարձել է Վատիկան

436

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել էր հուլիսի չորսին և անցկացրել տասն օր՝ հաստաղիի հետ կապված խնդիրներով։

Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու ատաջնորդը երկու ամիս ժամանակ կունենա ապաքինվելու համար, մինչև շարունակի իր ճամփորդությունները։

 Ծրագրվել է, որ սեպտեմբերի 12-15-ը Ֆրանցիսկոս պապն այցելելու է Հունգարիա և Սլովակիա, իսկ նոյեմբերին կմեկնի Շոտլանդիա, որտեղ կմասնակցի կլիմայի հարցերով համաժողովին։

Չնայած պատկառելի տարիքին (Ֆրանցիսկոսը 84 տարեկան է)՝ կաթոլիկ եկեղեցու հովվապետը բժիշկների օգնությանը հաճախակի չի դիմում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը դուրս եկան երկրորդ փուլ
Հաջորդ հոդվածըMI5-ի տնօրենը՝ Բրիտանիային ուղղված գլխավոր սպառնալիքների մասին