‘Հռոմի պապը վերջին անգամ հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզով’

849

Հռոմի պապ Բենեդիկտոս  XVI-ը վերջին անգամ հանդես է եկել ավանդական կիրակնօրյա քարոզով, հայտնում է lenta.ru-ն: Բենեդիկտոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց հայտնել է, որ հրաժարական է տալիս, որովհետև Աստված իրեն կոչ է արել նվիրել իրեն աղոթքին: Նա նշել է, որ իր հրաժարականը չի նշանակում, որ նա լքում է եկեղեցին:

«Եթե Աստված խնդրել է ինձ անել դա, ապա միայն նրա համար, որ ես շարունակեմ ծառայել եկեղեցուն նախկին նվիրվածությամբ ու նախկին սիրով, բայց այն ձևով, որը համապատասխանում է իմ տարիքին ու ուժին»,- հայտարարել է նա:

Հավաքվածներից շատերը իրենց ձեռքում երախտիքի խոսքերով պաստառներ էին պահում: Նրա քարոզը մի քանի անգամ ընդհատվել է ծափողջույններով:

Հիշեցնենք, որ Հռոմի պապնը հրաժարականի հայտարարությունն անձամբ է արել լատիներենով՝ փետրվարի 11-ին ելույթ ունենալով Օտրանտոյի վկաների կանոնիկացման արարողության ժամանակ:   Նա իր որոշումը բացատրել է առողջական վիճակի վատթարացմամբ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ եւ գնաց Եռաբլուր’
Հաջորդ հոդվածը‘Instagram-ը Մադոննային մերկ լուսանկարներ տարածելու համար նախազգուշացում է ուղարկել ‘