‘Հռոմի պապը ցրել է Վատիկանի ֆինանսների վարչության տնօրենների խորհուրդը’

839

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վաղաժամ լուծարել է Վատիկանի ֆինասական տեղեկատվության վարչության տնօրենների խորհուրդը, որը կազմված էր հինգ իտալացիներից, և նրանց փոխարեն նշանակել է միջազգային չորս փորձագետների: Նրանց թվում առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու ֆինանսական գործունեության համար պատասխանատվություն է ստանձնել  մի իտալուհի՝ Մարիա Բյանկա Ֆարինան, հաղորդում է Associated Press գործակալությունը: Ֆարինան կգլխավորի Poste Vita փոստային ծառայության իտալական պետօպերատորի ապահովագրական ստորաբաժանումը:

Բացի այդ, ինչպես նշում է Financial Times-ը, նոր նշանակվածների թվում է նաև ԱՄՆ-ից ահաբեկչության դեմ պայքարի մասնագետ Խուան Սարատեն, ով աշխատել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ: Նաև խորհրդի կազմում են բանկային թոփ-մենեջեր Մարկ Օդենդալը և Սինգապուրի Կենտրոնական բանկի նախկին կառավարիչ-տնօրեն Ջոզեֆ Յուվարաջ Պիլլայը:

Տնօրենների խորհրդի ազատված անդամների լիազորություններն ավարտվում էին 2016 թ.: Վատիկանը պաշտոնական հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել նրանց: Բոլոր հինգ նախկին կառավարիչները, FT-ի աղբյուրների տվյալներով, սերտ կապված էին անցյալ տարի պապի աթոռից հրաժարված Բենեդիկտոսի և նրա մերձավորագույն զինակիցների հետ:

Ավելի վաղ Վատիկանի բանկը հայտնվել էր մի քանի աղմկոտ սկանդալների կենտրոնում, որոնք կապված էին փողերի լվացման և կասկածելի դրամական փոխանցումների հետ: Վելուծաբանների կարծիքով՝ որակյալ միջազգային փորձագետների խումբը հենց այն է, ինչ պետք է Վատիկանին՝ հեղինակությունը վերականգնելու համար: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի. ՄՀՀ ներկայացուցիչ’
Հաջորդ հոդվածը‘E խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘