Հռոմի պապը և պատրիարք Կիրիլը հեռակա բանավիճել են

421
epa05157026 Pope Francis (R) and the Patriarch Kirill (L) of Moscow and All Russia, meet at Jose Marti international airport, in Havana, Cuba, 12 February 2016. Pope Francis and the leader of the Russian Orthodox Church, Patriarch Kirill, have met in Cuba in a major advance towards healing a 1,000-year-old rift between Roman Catholics and Orthodox Christians. EPA/ADALBERTO ROQUE/POOL

Հռոմի Ֆրանցիսկոս պապը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում պատմել է իր խոսակցության մասին համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, որը կայացել է մարտի 16-ին։

Զրույցի ընթացքում վեհափառը, իր պատմելով, ՌՈՒԵ ղեկավարից քսան րոպեանոց դասախոսություն է լսել, թե ինչու է Ռուսաստանը ներխուժել Ուկրաինա, և կոչ է արել «միասին որոնել խաղաղության ճանապարհը»։

«Նա ռուսաստանյան ներխուժման բոլոր արդարացումները  թղթից էր կարդում, որ պահել էր ձեռքում։ Ես լսեցի նրան և ասացի՝ ես դրանից ոչինչ չեմ հասկանում։ Եղբայր, մենք պետական պաշտոնյաներ չենք, մենք չպետք է խոսենք քաղաքականության լեզվով, այլ Հիսուսի․․․ Ուստի մենք պետք է փնտրենք խաղաղության տանող ճանապարհը, պետք է դադարեցնենք պատերազմը։ Պատրիարքը չպետք է իջնի պուտինյան զոհասեղանի սպասավորի մակարդակին»,- պատմել է Ֆրանցիսկոս պապը։

Պատրիարքարանը հայտարարել է, որ Հռոմի պապի կողմից զրույցի վերաշարադրանքն արվել է «անպատշաճ տոնայնությամբ», և մանրամասն պարզաբանումներ է կցել, այդ թվում՝ «ՆԱՏՕ-ի պլանների»  և «մինչև Մոսկվա հրթիռի թռիչքի ժամանակի» վերաբերյալ, այն մասին, որ «խորհրդային դարաշրջանի  ավարտին Ռուսաստանը հավաստիացումներ է ստացել, որ ՆԱՏՕ-ն ոչ մի դյույմ առաջ չի գա արևելյան ուղղությամբ», և այդ խոստումը խախտվել է, իսկ «հրթիռները մի քանի րոպեում կարող են հասնել Սանկտ Պետերբուրգ, և եթե Ուկրաինան մտներ ՆԱՏՕ, այդ մի քանի րոպեում կհասնեին նաև Մոսկվա», իսկ Ռուսաստանը չէր կարող դա թույլ տալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ լրագրողների դեմ
Հաջորդ հոդվածըՀանրաքվեի մասին օրենքից կհանվի Նազարբաևի կարգավիճակի հարցը