‘Հռոմի պապի այցի ընթացքում Ֆիլիպինների ճանապարհային ոստիկանությանը տակդիրներ են հագցրել’

986

Մանիլայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագին հավաքվել է առնվազն վեց միլիոն մարդ:

Երթևեկությունը կազմակերպելու և կարգուկանոնն ապահովելու նպատակով ֆիլիպինյան իշխանությունները նախապես անսովոր որոշումներ են կայացրել. ոստիկանության աշխատակիցներին, որոնք երկար ժամանակով անդադար պետք է փողոցում լինեին, հրահանգվել է մեծահասակների համար նախատեսված միջադիր տակաշորեր կրել:

 Թեպետ ոստիկաններից ոչ բոլորին է դուր եկել այս գաղափարը, այնուհանդերձ՝ Ֆիլիպինների ոստիկանության պարեկապահակային ծառայության առնվազն 2 հազար   ոստիկաններ ստիպված են եղել Հռոմի պապի այցի ընթացքում աշխատանքի ներկայանալ պամպերսներով: Փոխանցում է gazeta.ru-ն:

Տեսագրությունը՝ Ruplty-ի:

Նախորդ հոդվածը‘Գյումրու սպանդի կապակցությամբ նախատեսված ԱԺ լսումները հետաձգվում են ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքի փոխնախագահ. ԻՊ-ի դեմ պայքարելու համար շիաներն ու սուննիները պիտի հաշտվեն’