‘Հռոմի պապի ընտրությունների կոնկլավը կմեկնարկի մարտի 12-ին’

874

Կոնկլավը կսկսվի մարտի 12-ին: Այս մասին երեկ որոշում է կայացրել կարդինալների գերագույն կոնգրեգացիան՝ Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևորականների ընդլայնված ժողովը: Պապի ընտրություններին կմասնակցեն մինչև 80 տարեկան 115 կարդինալներ, ովքեր ձայնի և ընտրվելու իրավունք ունեն: Գաղտնի քվեարկությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Սիքստինյան տաճարի պատերի ներսում: Քվեարկության ընթացքում կարդինալներն իրավունք ունեն լքել տաճարը միայն գիշերը: Պապի ընտրության համար անհրաժեշտ է հավաքել ձայների երկու երրորդը: Փորձագետների կարծիքով՝ մարտի 4-ից մեկնարկած գերագույն կոնգրեգացիայի ընթացքում կարդինալներն արդեն իսկ ժամանակ են ունեցել խորհրդակցել և թեկնածություններ առաջադրել: Ներկա պահին Վատիկանում գործում է «թափուր գահի» ռեժիմը: Այն սկսվել է փետրվարի 28-ից, երբ Բենեդիկտոս XVI-ն ավարտեց իր ծառայությունը՝ որպես պոնտիֆիկ, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում բողոքի ցույցի էին դուրս եկել ոստիկանները’
Հաջորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. «Ժառանգությունն» ու Կոնգրեսը կոնսուլտացիաներ են վարում’