‘Հռոմի պապի նախկին սենեկապետը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման ‘

918

Վատիկանի դատարանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի նախկին սենեկապետ, կրոնապետի կացարանից փաստաթղթերի հափշտակման մեջ մեղադրվող Պաոլո Գաբրիելեին դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման, հայտնում է TMNews-ը:

Նախկին սենեկապետի նկատմամբ դատավարությունը սկսվե է նախորդ շաբաթ եւ տեւել է ընդամենը մեկ շաբաթ: Դատաքննության ընթացքում լսվել են ութ վկաների ցուցմունքներ, այդ թվում՝ պոնտիֆիկոսի անձնական քարտուղար մոնսինյոր Գեորգ Գենսվայնը եւ Վատիկանը մի քանի ժամնդարմներ: Լրագրողների կողմից Wikileaks-ի նմանությամբ Vatilieaks անվանված աղմկոտ գործի դատախազը մեղադրյալի համար պահանջել է երեք տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշել է նվազեցնել պատժաչափը:

Ավելին, կաթոլիկական Սուրբ Աթոռի մամուլի դիվանապետ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Բենեդիկտոս 16-րդը ներում կշնորհի իր նախկին ծառայողին:  

«Ներման հավանականությունը շատ մեծ է, բայց ես չեմ կարող ասել, թե երբ եւ ինչպես դա տեղի կունենա»,-ասել է Լոմբարդին:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Սանտի Կասորլա. «Արսենալում» նորեկներին ներկայացնելիս ես ստիպված «Մակարենա» եմ երգել’