‘Հռոմի պապն օրհնել է բայքերներին’

772

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր քարոզների ժամանակ առաջվա պես մեծ թվով հավատացյալների է հավաքում Սուրբ Պետրոսի հրապարակում: Անցյալ կիրակի հրապարակում անսովոր հավատացյալներ են եղել. կաթոլիկական գլխավոր տաճարի մոտ են հավաքվել հազարավոր մոտոցիկլիստներ՝ իրենց «երկաթյա ձիերով» հանդերձ: Մռայլ և արտաքուստ ամենևին էլ բարեպաշտի տեսք չունեցող բայքերները  չափազանց մեծ ուշադրությամբ ու սրտի թրթիռով են ունկնդրել Ֆրանցիսկոս պապի քարոզն ու օրհնությունները: «Ֆրանցիսկոսը մեզանից մեկն է, նա մեզ պես աղքատ է. բացի մոտոցիկլետից՝ մենք ուրիշ բան չունենք՝ ոչ աշխատանք, ոչ էլ փող»,- ասել է նրանցից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ ավելացրել է. «Կարելի է կարծել, թե բայքերական ոգին և պատարագը անհամատեղելի բաներ են: Մենք այստեղ ենք, որպեսզի կոտրենք այն կարծրատիպը, թե բայքերները սատանային են պաշտում: Մենք, բոլորի նման՝ հավատում ենք Աստծուն: Իսկ մոտոցիկլետը ազատության զգացողություն է տալիս և օգնում է ապրել»:

 Բայքերները հաճույքով պապին ընդունել են իրենց ակումբի անդամ՝ որպես հուշանվեր՝ նրան մատուցելով երկու «Հառլեյ», որոնք, իհարկե, անմիջապես փոխանցվել են Վատիկանի ժանդարմերիայի ավտոպարկին, փոխանցում է  ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր կկայանա պատմական հանդիպում. Նիգերիա-Թաիթի’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Էներգետիկայի նախարարը քննարկել է «ՀայՌուսԳազԱրդ»-ը ամբողջությամբ Գազպրոմին հանձնելու հարցը (Թարմացված, տեսանյութ)’