‘Հռոմ․ Եզրափակիչում՝ Նադալ — Ջոկովիչ’

792

Հռոմի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 2 ժամ 31 րոպեում առավելության հասավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ՝ 6:3, 6:7 (2:7), 6:3։

Նադալը 6։4, 6։3 պարտության էր մատնել հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Նադալն այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ «Գրան պրի»․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթիի» ավագը հեռանում է թիմից’