‘Հռոմ. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան’

927

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Հռոմի «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի նկատմամբ՝ 5:7, 6:4, 6:2։ Պայքարը տեւեց 2 ժամ 30 րոպե։ 

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 5) – Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) դիմակայության հաղթողը։

Այս մրցաշարի անցած տարվա հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը մայիսի 15–ին առաջին մրցախաղում կհանդիպի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ։

Նախորդ հոդվածը‘Հռոմ. Սերենա Ուիլյամսը հրաժարվել է խաղալ ավագ քրոջ դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի արքայազնին սպանելու փորձի համար ձերբակալված անձը փորձաքննության կենթարկվի’